Ապրիլի 9-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. հուլիսի 5-ից ոստիկանության  Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 268 հոդվածի 1 մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը: