Մերձմոսկվայում ձերբակալվել է «Տիմոխա Գոմելսկի» մականունով «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոյին:
59-ամյա քրեական հեղինակությունը ձերբակալվել է դեռ ապրիլի 5-ին` Նիկոլինա Գորա բնակավայրի շրջանի Մասլովո գյուղում` 32 գրամ հաշիշ հայտնաբերելուց հետո, իսկ ապրիլի 6-ին նա ձերբակալվել է Օդինցովի տարածաշրջանային դատարանի որոշմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 228 հոդվածի համաձայն (առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի անօրինական շրջանառություն), հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Տիմոշենկոն կրել է նաեւ Բոր ազգանունը: Ենթադրվում է, որ նա վերահսկում է Բելառուսի հանցագործ աշխարհը: 10 տարի առաջ նրան դատապարտել են Գերմանիայում` Լեհաստանի քաղաքացի կնոջը ծեծելու համար: Բացի այդ, նա մեղադրվել է 1991 թվականի աշնանը Մյունխենում սպանված քրեական հեղինակություն Եֆիմ Լասկինի մահվանն առնչություն ունենալու համար: Նախապես նրան դատապարտել էին ցմահ ազատազրկման, սակայն ավելի ուշ` վերաքննիչ դատարանի վճռով նա ազատ էր արձակվել:



























