Ապրիլի 8-ին, ժամը 19.15-ին, «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գողթ գյուղի կենտրոնական ճանապարհին շրջվել եւ ընկել է ձորը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական  վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: