Երեւանից Վորոնեժ ուղեւորված Saab-2000 ուղեւորատար ինքնաթիռի անձնակազմն ապրիլի 9-ին վթարային վայրէջք է խնդրել վորոնեժի օդանավակայանի դիսպետչերից:

Սակայն, ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած այս տեղեկությունը չեն հաստատել «Պոլյոտ» ավիաընկերությունում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Պոլյոտ» ավիաընկերության Գովազդային-տեղեկատվական բաժնի աշխատակցուհի Ելենան նշեց, թե տվյալ պահին չի կարող որեւէ տեղեկատվություն տրամադրել Երեւան-Վորոնեժ չվերթի վերաբերյալ:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների, վթարային վայրէջքի պատճառը դարձել է շասսիի առջեւի անիվի խափանումը վայրէջքի պահին: Կրկնակի վարէջքի ժամանակ ինքնաթիռը բարեհաջող ցած է իջել, անձնակազմի անդամներից եւ ուղեւորներից ոչ ոք չի տուժել: