Վլադիմիր մարզում ութ կյանք խլած վթարում Հայաստանի մի քաղաքացի վնասվածքներ է ստացել: Ապրիլի 9-ի գիշերը դաշնային M-7 ավտոմայրուղու վրա բախվել են «Վոլգան», Mitsubishi-ն, «ԳԱԶել» միկրոավտոբուսն ու Volvo բեռնատարը: Ավտոբուսի վարորդն ու հինգ ուղեւորներ, նաեւ Mitsubishi-ի վարորդն ուղեւորը ողջ-ողջ այրվել են, նրանց ինքնությունը պարզելու է ԴՆԹ-հետազոտությունը:

«Նախնական տվյալներով, «ԳԱԶել»-ի կենդանի մնացած ուղեւորը Հայաստանի քաղաքացի է: Մյուս բոլոր ուղեւորների փաստաթղթերն այրվել են»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Տուժած հային գանգուղեղի ցնցում եւ ձախ կողի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց: Life News-ի փոխանցմամբ, նա Հայաստանի քաղաքացի, 46-ամյա Արմեն Վարդանյանն է: