Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` ապրիլի 9-ին, կայացած երդմնակալության արարողությունից հետո ուղեւորվել է Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Նախագահը ծաղիկներ է դրել Սպարապետ վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապա Պատվո պահակխմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին: Եռաբլուրում նաեւ հրետանային համազարկ է տրվել:

Եռաբլուրում նախագահին ուղեկցում էին «Փոքր Մhեր» եւ «Մոնթե Մելքոնյան» ռազմական ուսումնարանների լավագույն կուրսանտները:

Ազգային հերոսների հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը կվերադառնա նախագահի նստավայր, որտեղ ռազմական շքերթից հետո կընդունի կառավարության հրաժարականը: