Թբիլիսիում այսօր հարգում են 1989թ. ապրիլի 9-ի ցույցը ցրելու ժամանակ զոհվածների հիշատակը: Խորհրդարանի շենքի մոտ գտնվող հուշահամալիր են այցելել կառավարության անդամները: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն հարգել է զոհերի հիշատակը` հուշակոթող այցելելով կնոջ եւ կրտսեր որդու ուղեկցությամբ:

Թբիլիսիում 1989թ. ապրիլի 9-ին ԽՍՀՄ պաշտպանբության նախարարության զորքերը ցրել էին խաղաղ ակցիան: Բռնությունների հետեւանքով զոհվել էր 21 մարդ, հազարավոր մարդիկ թունավորվել էին գազից: