Ոստիկանությունը անդրադարձել է այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 14-ի սահմաններում, Ազատության հրապարակի մերձակայքից «Նախախորհրդարանի» անդամներ Եղիա Ներսիսյանին եւ Վարդգես Պետրոսյանին ոստիկանության բաժանմունք տանելու փաստին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ քանի որ տեղում հնարավոր չի եղել վարչական իրավախախատման արձանագրություն կազմել, նրանք բերվել են ոստիկանության էրեբունիի բաժին, նրանց նկատմամբ վարչական իրավախախատումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի կարգով կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։
Նշենք, որ «Նախախորհրդարանից» հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 14-ի սահմաններում,Ազատության հրապարակի մերձակայքից Ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել եւ Ոստիկանության Էրեբունիի բաժին է տարել «Նախախորհրդարանի» անդամներ Եղիա Ներսիսյանին եւ Վարդգես Պետրոսյանին:
Նրանք, իրացնելով ազատ տեղաշարժի իրենց Սահմանադրական իրավունքը, փորձել են Մաշտոցի պողոտայից քայլել դեպի Բաղրամյան պողոտա:




























