Հայաստանի ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը Երեւանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում (հասցեն` Սեբաստիայի 19), ապրիլի 10-ին, ժամը 10.00-ին, կանցկացնի ուժեղ երկրաշարժի սցենարով ուսումնական տարհանում։
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՍՊԾ մասնագետները երկրաշարժի թեմայով դասընթացներ են անցկացրել դպրոցի ուսուցչական կազմի եւ աշակերտների հետ, եւ այս վարժանքի հիմնական նպատակն է գործնականում կիրառելով ստուգել ու ամրապնդել երեխաների եւ մանկավարժների հմտությունները` երկրաշարժի դեպքում անվտանգության վարքականոնների վերաբերյալ։




























