Ըստ Ամերիայի փորձագիտական եզրակացության` սննդամթերքի (այդ թվում` խմիչք, ծխախոտ) Հայաստան ներմուծումն ըստ ապրանքախմբերի առավել դիվերսիֆիկացված է, քան՝ արտահանումը, չկա ներմուծման մասով բացահայտ առանձնացվող ապրանքախումբ: Ներմուծումն իրականացվում է հիմնականում ԱՊՀ եւ Եվրամիության երկրներից:

ԱՊՀ երկրների կազմում հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որն ապահովում է ներմուծվող ոգելից եւ ոչ ոգելից ընմպելիքների 45%-ը, կակաոյի եւ դրանից պատրաստված մթերքի (շոկոլադ) 44%-ը, ծխախոտի 26%-ը, կենդանական ու բուսական ծագմանյուղերիեւ ճարպերի 33%-ը: