Առաջիկա գիշերվա առաջին կեսին եւ վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ` կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ: Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերվա առաջին կեսին եւ վաղը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը` +20+22 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+17,     

Կոտայքում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+17,

Գեղարքունիքում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+17,

Լոռիում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,

Տավուշում` գիշերը` +5+10, ցերեկը` +17+21, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+17, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +8+11, ցերեկը` +18+21, 

Արարատում` գիշերը` +9+12, ցերեկը` +20+22,

Արմավիրում` գիշերը` +9+12, ցերեկը` +20+22,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+17, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +9+12, ցերեկը` +20+22, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` +8+13, ցերեկը` +20+25, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +17+21,

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +7+11, ցերեկը` +18+22: