Երեւանի Տերյանի փողոցում, Ազգային գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում կրծքավանդակի շրջանում ստացած դանակի հարվածից մահացել է 19-ամյա Տիգրան Հայրապետյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ժամը 15.45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել Տերյան փողոցից, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է: Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը 1994թ-ին ծնված Տիգրան Հայրապետյանն է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կենտրոնի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: ՀՊՃՀ-ից փոխանցեցին, որ Տիգրան Հայրապետյանն իրենց ուսանողը չէ:




























