«Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությունը 10 տարի ժամկետով անհատույց կստանա Երեւանի Տիգրան Մեծ 26ա հասցեում գտնվող 53 դպրոցի երրորդ հարկը՝ 487.5 քառ. մետր տարածքով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում:

«Նունե Եսայան» բարեգործական կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի համաձայն՝ կազմակերպությունը նպատակ ունի հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործեն անվճար հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի եւ համակարգչային դասընթացների խմբակներ: Կենտրոնը երեխաներին կընձեռի նաեւ տարբեր արհեստներ սովորելու, մշակութային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու եւ ամառային արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորություն: