Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի փետրվարի 19-ի նիստում Հայաստանի հետ կապված խնդիրները, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները չեն քննարկվել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական նստավայրում Ազգային անվտանգության խորհրդի այս տարվա առաջին նիստում քննարկվել են PKK-ի դեմ ակտիվ պայքարի քաղաքականության, Կիպրոսի եւ Հունաստանի հետ կապված խնդիրները։
4,5 ժամ տեւած նիստից հետո մասնակիցները այցելել են Թուրքիայի վարչապետի նստավայր եւ կարճ հանդիպում անցկացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նշենք, որ թուրքական մամուլում նշվում էր, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվեին նաեւ հայ-թուրքական վերջին զարգացումները:




























