Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1.7 մլն դրամ կհատկացնի ՀՀ մշակույթի նախարարությանը՝ բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու համար:

Գումարները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

Ա. Սահակյանը մահացել է մարտի 14-ին՝ 77 տարեկան հասակում: