Ապրիլի 9-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-03» ծառայության աշխատակիցները:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել են 74-ամյա Ռաֆիկ Հ.-ի դին:

Նույն բնակարանի բնակիչ 73-ամյա Գ. Մարտոյանին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն: