Ապրիլի 9-ին, ժամը 19.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Շեվչենկո - Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում` աղբամանի հետնամասում, հայտնաբերվել է զինամթերք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ հատուկ փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել է 1 արկղ «ԱԿՍ» եւ «ԱԿՄ» ավտոմատների փամփուշտներ, 1 ՌԳ-42 նռնակ եւ 3 փամփշտատուփ լիցքավորված փամփուշտներով:

Ոստիկանության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: