Ապրիլի 9-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 51 շենքի 5-րդ հարկում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ մեկ ավտոսանդուղք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել ՃՈ, «1-02», «1-03» ծառայությունների հերթապահները:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 14 բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.13-ին, մարվել՝ 18.22-ին: Այրվել է բնակարանը (32 քմ)` գույքով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, բնակարանի բնակիչ` 70-ամյա  Հենրիկ Բաղրամյանը տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: