Արարատի մարզում  երեկ՝ ապրիլի 9-ին, տղամարդն սպանել է իր ընկերուհուն: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ժամը 23.50-ի սահմաններում 43-ամյա Հակոբ Ն.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը 19.30-ի սահմաններում Ուրցաձոր գյուղի դաշտերում իր ընկերուհի 29-ամյա Աննա Ա.-ի եւ իր միջեւ վիճաբանության ժամանակ ձեռքերով պարանոցը սեղմելով խեղդամահ է արել նրան: Դրանից հետո իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է ինքն իրեն` կրծքավանդակի ձախ շրջանին` ցանկանալով ինքնասպան լինել:

Հակոբ Ն.-ն  տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց, կատարվում է նախաքննություն: