Երդմնակալության օրը երթի օր էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ հավելելով, որ ինքն ընտանիքով ընտրության չի գնացել, քանի որ գիտեր, թե ով է ընտրվելու եւ ինչպես:
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հավաքված ժողովուրդն էլ նրա կողքը հավաքվել է, քանի որ դեմ է իշխանություններին:
«Մենք ունենք հումանիստ ոստիկանապետ առանց չակերտների, բայց վաղը կարող է չակերտներով հումանիստ լինել»,-ասաց Ռուբեն Հախվերդյանը՝ նշելով, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախապես ժողովրդի վրա չկրակելու հրահանգ ուներ: Իսկ ժողովուրդը «բռնվեց Րաֆֆիից, քանի որ մեջների պարկեշտ մարդն է»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























