Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:41-ին, Ջալիլաբադից 26 կմ դեպի հարավ-արեւելք, հաղորդում է 1news.az-ը։

Ցնցումների ուժը Ռիխտերի սանդղակով եղել է 3.2 բալ, հիպոկենտրոնը գտնվել է 34 կմ խորության վրա։