Բողոքի երթերը Հայաստանում շարունակվելու են, քանի որ ահագնացող արտագաղթը ոչ միայն սովից է, այլեւ՝ գարշելի ռեժիմից եւ ստից: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: «Հեռուստացույցից ամեն օր մի տոննա սուտ ենք ուտում, քծնում են կամ մտածում են ինչ ասել կամ չասել»,-ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե երեկ երթին մասնակցած ժողովուրդը դժգոհել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց խաբել է, Հախվերդյանն ասաց, որ կարծում եմ, որ ժողովուրդը ճիշտ է արել` մոմավառություն պետք չէր, որ գնացել են Ծիծեռնակաբերդ:

Իսկ, եթե ժողովուրդը հիասթափվի Րաֆֆի Հովհաննիսյանից, Հախվերդյանը կարծում է, որ ավելի թարմ ուղեղներ կան, օրինակ Ժիրայր Սեֆիլյանը: «Ամենասարսափելին այն է, որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանական ՍՍՀ-ում է կայացել որպես մարդ: Այդ ժամանակ ժողովուրդը ստրկական վիճակում էր ապրում, իսկ ստրկությունից դուրս եկած մարդն ուզում է ստրկատեր դառնալ»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am