Վորոնեժում ձերբակալվել են «Ռոսագրոլիզինգ» ընկերությանը հատկացված գումարների յուրացման գործոց կասկածյալները: Ձերբակալվածներից մեկը Ռուսաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Ալեքսեյ Բաժանովն է:

Այդ գործով ավելի վաղ հարցաքննվել էր նախկին նախարար Ելենա Սկրիննիկը: Ոստիկանության փոխանցմամբ, հանցավոր խումբը մեղադրվում է ավելի քան 1,1 մլրդ ռուբլու յուրացման մեջ, գումարները հատկացվել էին «Ռոսագրոլիզինգին» վորոնեժի երկրամասում գյուղատնտեսության զարգացման համար: Ապօրինի սխեման իրականացվել է 2008-2009թթ., եւ Բաժանովն առանցքային դեր է ունեցել դրա մեջ: Նա փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2009թ. մարտին, իսկ 2010թ. մայիսի 15-ին ազատվել էր պաշտոնից սեփական դիմումի համաձայն: