Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշի եւ Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ղեկավար կազմի հետ լուսանկարը մեծ արձագանք է գտել թուրքական հասարակության մեջ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնված լուսանկարն արվել է, երբ Իմրալը բանտում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի նամակը Սելահաթին Դեմիրթաշը տարել էր հանձնելու PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ղեկավարությանը։

Լուսանկարում կողք-կողքի կանգնած են BDP-ի առաջնորդ Սելահաթին Դենմիրթաշը, BDP-ի պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը, PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը, Ջեմիլ Բայըքը, Մուրադ Քարասուն եւ այլք։