Պյատիգորսկի մանկապիղծ Վլադիմիր Համբարձումովին դատապարտել են ցմահ ազատազրկման` 9-ամյա Աննա Պրոկոպենկոյի բռնաբարության եւ սպանության համար: Ստավրոպոլի երկրամասային դատարանը ապրիլի 10-ին հրապարակել է դատավճիռը:

Ամբարցումովն ընդհանուր հաշվով մեղավոր է ճանաչվել 7 հանցագործությունների մեջ եւ պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում: Բացի այդ, նա պետք է 1 մլն ռուբլի վճարի Պրոկոպենկոյի ընտանիքին, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Հիշեցնենք, որ Աննա Պրոկոպենկոն անհետ կորել էր Պյատիգորսկում, 2012թ. հուլիսի 23-ին: Երեխայի դին գտել էին հուլիսի 25-ին, Մաշուկ լեռան վրա: Նրա սպանության համար ձերբակալվել էր Համբարձումովը, ով աղջկան կանչել էր կոսմետիկակակն ընկերության գրասենյակ եւ առաջարկել գումար վաստակել, բայց հետո տարել էր անտառ, որտեղ բռնաբարել եւ սպանել էր: Դին նա թաքցրել էր անտառում:

Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ նա մեղսակից է նաեւ այլ, նմանատիպ հանցանքների: