«Հրապարակը» գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը նախորդներից տարբերվում է եւս մեկ հանգամանքով: Հանրահավաքներին մասնակցում են նաեւ իշխանության ներկայացուցիչներ:
Նախօրեին Բաղրամյան փողոցում էին ԵՊՀ ուսխորհրդի ՀՀԿ-ական երիտասարդները, ովքեր օրեր առաջ ցրում էին դասադուլի պահանջով բուհերի մոտ ցույց անողներին: Մեր թղթակիցը դեպքի վայրում նկատել է նաեւ վարչապետի օգնականներին: Թերեւս իրավիճակը դեպքի վայրից իրենց ղեկավարներին հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու նպատակով են նրանք մասնակցում հանրահավաքներին ու երթերին»:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























