Գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) այլեւս ՕԵԿ-ական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արայիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ գիշերն է վերադարձել Հայաստան եւ նախընտրական քարոզարշավին մասնակցություն չի ունենալու:
Նա հիշեցրեց, որ ավտոմատ կերպով է դուրս եկել կուսակցությունից եւ անդամակցության նոր հայտ չի ներկայացրել: «Ես չեզոք վիճակում եմ եւ զբաղվում եմ իմ բիզնեսներով: Հիմնականում դեղերի եւ շինարարական բիզնեսով եմ զբաղվում, սակայն շուտով նոր ոլորտներ էլ կլինեն: Հիմա չեմ կարող ասել խոսքը ինչի մասին է, բայց երբ կառուցվի ավարտվի՝ կասեմ»,- ասաց Արայիկ Հայրապետյանը եւ չբացառեց, որ մի օր որոշի կրկին անդամագրվել ՕԵԿ-ին:




























