Լոռիում 38-ամյա Արծրուն Մ.-ն իր տանը սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ, որի առթիվ քրեական գործ է հարուցվել: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 38-ամյա Արծրուն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Շնող գյուղում գտնվող իր տանը սեռական հարաբերություններ է ունեցել 16 տարին չլրացած Դ. Շ-ի հետ: Ավելին` նա նախապես իմացել է, որ աղջիկն անչափահաս է:

Արծրունի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Քննելով գործը դատարանը վճռել է ամբաստանյալ Արծրուն Մ.-ին մեղավոր ճանաչել Հայաստանի քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրան դատապարտել տուգանքի Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով: