Թուրքիայի հարավային Ադանա քաղաքի դպրոցներում  ուսուցիչների եւ աշակերտների շրջանում արված սոցհարցումները ապացուցում են թուրքական իշխանությունների կողմից քրիստոնյաների հանդեպ վարած թշնամական քաղաքականությունը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ադանայում Eğitim-Sen կրթական արհմիության կողմից 800 ուսուցչի եւ 1066 աշակերտի հետ անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ աշակերտների 70 տոկոսը համարում է, թե առիթի դեպքում երկրում ապրող հայերը, հույները եւ հրեաները վնաս կհասցնեն Թուրքիային։

Նշենք, որ թուրքական դասագրքերում եւ որոշ դեպքերում դպրոցական քննության հարցաշարերում Թուրքիայի քրիստոնյաները, հատկապես հայերը, ներկայացվում են որպես դավաճան եւ աշակերտներին դրդում այլատյացության։