Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, ՀՀ Կրթության եւ գիտության, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի եւ Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգեւոր միության հետ համագործակցաբար կազմակերպել է Համբարձման տոնի նշանավորումը հանդիսավոր համերգով:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ համերգին հրավիրված են մասնակցելու Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրեններ, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ եւ սիրիահայերի «Կիլիկյան» դպրոցի մանկավարժական համակազմը:
Միջոցառումը տեղի ունեցել մայիսի 13-ին` Հայաստանի երգչախմբային ընկերության համերգասրահում:



























