Հայ գյուղատնտեսները չհիմնավորված բարձր եկամուտներ են ակնկալում չրերի արտադրությունից: NEWS.am-ի թղթակցին նման տեսակետ է հայտնել հրուշակեղեն արտադրող «Արկոլադ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Լիդիա Դեւեջյանը:
Նրա խոսքով՝ ընկերությունը ձգտում է միայն Հայաստանի ներսից չրեր գնել: «Իհարկե, թանկ է, բայց համն ավելի արտահայտված է»:
Մենք արդեն գրել էինք, որ տեղական արդյունաբերությունը գրեթե ամբողջությամբ ներկրված չրեր է օգտագործում: Տեղականները, որպես կանոն, կամ մանրածախ են վաճառվում, կամ էլ արտահանվում՝ ոչ մեծ ծավալներով: «Փորձում ենք օգտագործել միայն տեղական հումք, սակայն առանց խնդիրների չի լինում: Դրանցից մեկը սեփական ապրանքը մեզ առաջարկող գյուղատնտեսների բարձր գներն: Յուրաքանչյուր ծախսած հազար դրամի դիմաց, որով նա թարմ մրգեր է գնել, նույնքան էլ ցանկանում է ստանալ սեփական աշխատանքի համար: Այդ պատճառով էլ զիջում է ներկրվող արտադրանքին: Մենք հասկանում ենք, որ արտասահմանում դա արդյունաբերություն է, այնտեղ մեխանիկացնելով նվազեցնում են աշխատանքը: Սակայն դա ամեն դեպքում մեր խնդիրը չէ: Մենք անում ենք մեզանից կախվածը՝ պահանջարկ ենք ներկայացնում», – հայտնել է Լ. Դեւեջյանը:
Ընկերությունը գյուղատնտեսներին պարբերաբար ծանոթացնում է իր պահանջներին, սակայն արդյունքից դեռ գոհ չէ: «Այն ամենը, ինչ մեզ հարկավոր է, որակն է եւ համաչափությունը, չէ որ մենք չենք կարող միասին դնել մյուսից կրկնակի մեծ ծիրան: Սակայն գալիս է աշունը, եւ ամեն ինչ նորից կրկնվում է՝ կարծես թե խոսք չէր էլ եղել… Հուսով ենք, որ մեր պահանջարկը գոնե որոշ չափով կօգնի կարգավորել առաջարկը», – հավելել է Լ. Դեւեջյանը:



























