Մայիսի 18-ին, ժամը 22.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտ տեղի է ունեցել վթար. կան տուժածներ եւ զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 166 US 21 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել մոտակա ձորակը, ինչի հետեւանքով վարորդ Ա.Կարապետյանը (ծնվ. 1972թ.) տեղում մահացել է, իսկ ուղեւոր Ա.Մելիքսեթյանը (ծնվ. 1976 թ.) տեղափոխվել է Ապարանի ՈԲ:

Ա. Մելիքսեթյանը չի տուժել: