Այսօր` մայիսի 19-ին միջադեպ է գրանցվել Երեւան-Մոսկվա չվերթի օդանավում: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ուղեւորներից մեկը, «Սիբիր» ավիաընկերության թիվ 910 չվերթի ինքնաթիռում վեճ է ծագել ուղեւորների մեկի եւ բորտուղեկցորդուհու միջեւ:

Տղամարդը փորձել է ներխուժել օդաչուների խցիկ, ապա բղավել է ուղեկցորդուհու վրա ` նրանից պահանջելով չսպասարկել իրեն: Ուղեւորը նաեւ քաշքշել եւ հրել է ուղեկցորդուհուն: Վայրէջքից հետո ոստիկանությունը ուղեւորին, ում անձը պարզված չէ, բերման է ենթարկել «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանական բաժանմունք: