Մայիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության  Ավանի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մոլդովական փողոցի թիվ 72/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վերոնիկա  Հ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա  աշխատելով  Ավանի Դուրյան թաղամասում  գտնվող  սուպերմարկետում որպես տնտեսական բաժնի հսկիչ-վաճառողուհի, 2012 թ. նոյեմբերից մինչև   մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում նշված սուպերմարկետի պահեստից գողացել է տարբեր տեսակի ծխախոտ` պատճառելով ընդհանուր 1.873.700 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: