Այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 09.06-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.15-ի սահմաններում քիմիական նյութի (ժավելից) թունավորումից Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւանի Ղարիբջանյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 75-ամյա Լաուրա Ս.-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























