Վրաստանի «Անկախ շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն դարձել է նախագահի թեկնածու «Ժողովրդական ժողովի» կողմից: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Ըստ «Ժողովրդական ժողովի» գործադիր խորհրդի, «տիկին Բուրջանաձեն այն գործիչն է, ով բազմաթիվ դրական որակներ ունի»: Կազմակերպությունը կոչ է արել արտախորհրդարանական ողջ ընդդիմությանն աջակցել Նինո Բուրջանաձեի թեկնածությունը, որ Վրաստանում իրապես մրցակցային եւ արդար ընտրություններ կայանան, հաղորդում է Գրուզիա-Online-ը:




























