«Ինձ համար բարդ է բացատրել Արեւմուտքին, որ մայիսին 17-ին տեղի ուենցած դեպքերը եղել են ժողովրդավարական երկրում»: Այդ մասին Թբիլիսիում մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի կառավարության մարդու իրավունքների հարցերով խորհրդարական Թոմաս Համարբերգը:

Նրա խոսքով, ցավալի է, որ խաղաղ ցուցարարների մի խումբը չի կարողացել իրացնել իր իրավունքները, եւ դրանում խանգարել է մեկ այլ խումբ:

«Բոլորն էլ ցույցերի եւ հանրահավաքների անցկացման իրավունքներ ունեն: Այդ սկզբունքին հակասում է մի խմբի ակցիան, որ նպատակ ունի սահմանափակել մյուսին: Իրավիճակը բարդանում է, քանի որ բռնություն է եղել, եւ արդյունքում ոչ ոք չի հաղթել, պարտվել են բոլորը»,- ասել է Համարբերգը, հաղորդում է Գրուզիա-Online-ը:

Հիշեցնենք, որ ԼԳԲՏ ակցիան խափանվել էր հակառակորդների կողմից http://news.am/arm/news/153961.html: Ի նշան ակցիայի դեմ բողոքի, Թբիլիսիում հավաքվել են հոգեւորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ, շարքային քաղաքացիներ: Նրանք ճեղքել էին ոստիկանական պատնեշը եւ հարձակվել սեռական փոքրամասնությունների աջակիցների վրա: Արդյունքում տուժել էր 28 մարդ, այդ թվում երեք ոստիկան ե մեկ լրագրող: