Մայիսի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները  բաժին են հրավիրել 22-ամյա Գագիկ Ղ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ մայիսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նրան Սուրենավան գյուղում, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել  եղբայրներ` 31-ամյա Գեւորգ Ղ.-ն եւ 38-ամյա Գեղամ Ղ.-ն: Գագիկ Ղ.-ին տրվել  է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: