ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան մեկնարկելու է մայիսի 22-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը:

«Առկա ստատուս-քվոն, անխոս, անընդունելի է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ Ղարաբաղի բնակիչների համար»,- ասել է Լավրովը` ընդգծելով, թե հակամարտության կարգավորումը կարեւոր է տարածաշրջանում կայունության ապահովման համար, ինչը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է:

Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի մասին որոշումը կայացվել է մայիսի 17-ին, Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը: