Խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը հերքում է «Transparency International» կազմակերպության պնդումները Պետեկամուտների կոմիտեի նախագահ գագիկ Խաչատրյանի վերաբերյալ: Այդ մասին մայիսի 21-ին լրագրողներին հայտնել է ՀԿ ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը: Նրա խոսքով, էթիկայի հանձնաժողովն ի պատասխան իրենց հայցի հայտնել է, որ Հայաստան ՀԴՄ-ների համար թուղթ ներկրող «Ալեքսսերվ» ընկերությունը կապված չէ Խաչատրյանի հետ:
«Վկայակոչելով մամուլը` մենք հանձնաժողովին հարցում էինք ուղարկել` տեղեկատվությունը ստուգելու, նաեւ պարզելու` արդյոք Գագիկ Խաչատրյանը դիմել է հանձնաժողովին, որ հայտարարագրի շահերի բախումը: Մեզ պատասխանեցին այն, ինչ սպասելի էր»,- ասել է Տիգրանյանը:
Խաչատրյանին են վերագրվում «Ապեյրոն», «Մեգաֆուդ», «Մեգամոթորոս», «Ucom» ընկերությունները: Ըստ լրատվամիջոցների, «Ապեյրոնն» ու «Մեգամոթորսը» ղեկավարում են նրա որդիները, իսկ մյուս ընկերությունները` ազգականները:
«Transparency International»-ը պատրաստվում է այլ հայցեր եւս ներկայացնել հանձնաժողովին:




























