Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 14.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի անկողնում հայտնաբերել 65-ամյա Գ. Հուսեինովայի դին:
Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:




























