Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների մասին, որը տասնյակ մարդկանց ողբերգական մահվան պատճառ դարձավ: Կորուստն առավել ցավալի է, քանի որ զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան:
Խորին վշտակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Նշենք, որ պտտահողմը խլել է 91 մարդու կյանք, որոնցից մոտ չորս տասնյակը երեխաներ են: Մի քանի հարյուրը վիրավորվել էին, բազմաթիվ տներ ոչնչացվել:




























