Հարկավոր է ստեղծել հիմնադրամ՝ մայիսի 12-ին կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար: Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային Ժողովի հայատարարությունների ժամին ասաց Արմավիրից ընտրված պատգամավոր Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ): Նրա տեղեկացմամբ՝ գյուղացիների զգալի մասը ամբողջությամբ զրկվել է բերքից;
Այդ առաջարկը ողջունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ասելով, որ իր 1 ամսվա աշխատավարձը կփոխանցի այդ հիմնադրամին:




























