Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Ամմանում Իրաքի դեսպանատան շենքի առջեւ` պահանջելու դեսպան Հադի ջավադ Աբբասի վտարումը: Պատճառը մայիսի 16-ին դեսպանատանը կայացած ընդունելության ժամանակ տեղի ուենցած միջադեպն է:

Ինչպես հաղորդում է NEWSru Israel-ը, խորհրդաժողովից առաջ կայացած ընդունելությանը Աբբասը խիստ քննադատության է ենթարկել Իրաքի տապալված բռնապետ Սադդամ Հուսեյնի ռեպրեսիվ քաղաքականությունը:

Այդ խոսքերը վրդովեցրել են Բաաս կուսակցության ակտիվիստներին, որոնք այսօր ներխուժել են դահլիճ: Նրանք հայտարարել են, թե ներկայիս վարչակազմը ոչնչով լավը չէ, իսկ Հուսեյնի տապալումից հետո Իրաքը հայտնվել է քաոսի մեջ: Նրանք հարձակվել են դեսպանի վրա, եւ զանգվածային ծեծկռտուք էր սկսվել: Կռվի ընթացքում տուժել են մի քանի մարդ, իսկ Հուսեյնի հորդանանցի փաստաանին տեղափոխել են հիվանդանոց` բազմաթիվ կոտրվածքներով: Ծեծկռտուքին վերջ են տվել միայն դեպքի վայր ժամանած իրավապահները: