Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը պաշտոնապես հաստատե է, որ սիրիա-իսրայելական սահմանին միջադեպ է եղել:

Ըստ հայտարարության, մայիսի 21-ին, ժամը 1-ին սիրիական բանակը իսրայելական ավտոմեքենա է ոչնչացրել, որը հատում է հրադադարի գիծը եւ ուղեւորվում գոլանի ուղղությամբ, դեպի Բիր-Աժամ գյուղը, որտեղ ներկայումս գտնվում է գրոհայինների խմբավորումը:

«Ի պատասխան իսրայելական թշնամին երկու հրթիռ է արձակել Թել Ալ-ֆարաս բնակավայրից Ալ-Զուբեյդիա գյուղի ուղղությամբ, սակայն ոչ մի վնաս չի հասցվել: Սիրիական հրամանատարությունը հաստատում է, որ իսրայելական ագրեսիան հերթական անգամ ի ցույց է դրել սիոնիստների մեղսակցությունը գրոհայիններին աջակցելու գործին»,- ասվում է  հայտարարության մեջ, որը տարածել է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը: