Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, քննարկվել են դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: