«Դորիանս խումբը հիանալի կատարեց երգը, պարզապես 25 երկրների մեջ հնարավոր չէ միանգամից առաջին տեղը գրավել: Այս մասին այսօր` մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա շեշտեց, որ ուրախ պետք է լինենք, որ ադրբեջանական կողմը միլիոններ ծախսեց, բայց առաջին տեղը չգրավեց և չկարողացավ «Եվրատեսիլն» իրենց երկիր տանել:

Նա համաձայն չէ, որ սփյուռքը չի քվեարկել Հայաստանի օգտին, «հայկական համայնքները ինչ որ արել են մյուս տարիներին, այս տարի ևս արել են»:

Նա տարակուսանք հայտնեց Ռուսաստանի`Հայաստանին տված 2 միավորի վերաբերյալ, նշելով, թե ինչպես կարող է նման բան լինել, եթե «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ կոչ արվեց հայերին ակտիվ քվեարկել: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Եվրատեսիլ երգի մրցույթի նախաշեմին ամեն տարի ոչ միայն կոչով, այլ նաև հեռուստաելույթով կամ տեսահոլովակով ինքը դիմում է Սփյուռքին: Նա նաեւ ասաց, որ ամեն տարի մրցույթի նախօրեին ինքը կոչով, հեռուստաելույթով կամ տեսահոլովակով դիմում է սփյուռքին: Այս տարի սփյուռքի մոտ 8 երկրներից դեսպանատների մակարդակով ինքը ստացել է պատասխաններ, որ քննարկել են իր կոչը, էլեկտրոնային տարբերակով ուղարկել են տարբեր կառույցներ: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հոլանդիայից, Բելգիայից հայտնել են, թե իրենց sms-ները տեղ չեն հասել, իսկ Գերմանիայից ասել են, թե իրենց ուղարկած ձայները դրվել են Իսրայելի ձայների վրա: Նա նաեւ նկատեց, որ Հոլանդիան առաջին անգամ է մասնակցել մրցույթին, եւ հոլանդացիների մեծ մասը քվեարկել է իր հարեւանների օգտին, ինչը վատ է ազդել Հայաստանի վրա, քանի դեռ նրանք չէին մասնակցում, հայկական ձայներն ավելի շատ էին երեում:

Նախարարը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախքան 2011թ` մինչեւ ժյուրիի մասնակցությունը ձայների վերաբաշխմանը, Հայաստանն ավելի լավ վիճակում էր, բայց հենց ժյուրին եկավ, սկսեց խաղեր տալ եւ ազդել ձայների վրա:

Նշենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ում ներկայացնող «Դորիասնը» զբաղեցրել էր 18-րդ տեղը: