«Յունիբանկն» իր  ֆեյսբուքյան էջում հայտարարել է նոր տոնական միջոցառում`  նվիրված մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետության կազմավորմանը: Բանկն առաջարկում է օգտատերերին 7 օր շարունակ  վերհիշել ազգային ազատագրման շարժման գաղափարախոս Գարեգին Նժդեհի  խոսքերը, որոնք դարձել են աֆորիզմներ:

Միջոցառումն էլ ավելի հետաքրքրական դարձնելու նպատակով, բանկն այն կիրականացնի որպես  մրցույթ: Մեկ շաբաթ, յուրաքանչյուր օր, «Յունիբանկի» էջում կհրապարակվեն հատվածներ Նժդեհի աֆորիզմներից, որոնք պետք է ավարտվեն մասնակիցների կողմից: Արագ եւ ճիշտ պատասխանների, ինչպես նաեւ մրցույթի թեմային առնչվող նկար բեռնելու համար մասնակիցները կկուտակեն համապատասխան միավորներ: Լավագույն արդյունքները գրանցած հինգ մասնակցիների համար «Յունիբանկը» սահմանել է հաճելի մրցանակներ` բանկային քարտեր դրամական պարգեւներով: Քարտերը կցված են նաեւ «Յունիբանկի» «Մագնիս» արտոնությունների ծրագրին, որի շրջանակներում հնարավորություն են տալիս օտվելու մինչեւ 40% զեղչերից` ավելի քան 200 խանութներում եւ սպասարկման սրահներում:

Մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած` Facebook-ի ցանկացած օգտատեր: Մասնակցության պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ` այցելելով https://www.facebook.com/unibankarmenia/app_136221623229378 էջը: