Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին զուգահեռներ է տարել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի եւ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի միջեւ:

«Ուկրաինայի բոլոր հարաբերությունները Եվրամիության հետ սառեցված են, նաեւ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ, քանի որ այնտեղ քաղաքական դրդապատճառներով ազատազրկված է Յուլիա Տիմոշենկոն»,- ասել է նա մայիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում:

Սահակաշվիլին նախազգուշացրել է այն սպառնալիքի մասին, որով հղի է քաղաքական ընդդիմախոսի ձերբակալությունը: Նա նաեւ դատապարտել է Կախեթիի նահանգապետ Զուրաբ Չիաբերիշվիլիի ձերբակալությունը` նշելով, որ Եվրոպայի Խորհրդում Չիաբերիշվիլին մշտապես օրակարգումէ  պահել վրաց-ռուսական հակամարտության հարցը, եւ այդ պատճառով «Մոսկվայում նրան չէին սիրում»: