Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհին ավտոմեքենան հարվածել է քարին եւ սկսել այրվել. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.38-ին, մարվել՝ 03.46-ին: Հացավան-Գառնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Ա. Հարությունյանին պատկանող «ՎԱԶ-2172» մակնիշի 33 ՍP 759 համարանիշի ավտոմեքենան: